Գանայի իշխանությունները հետաքննություն են կատարում այն բանից հետո, երբ մայրաքաղաք Ակրայի կենդանաբանական այգում առյուծը հոշոտել է իր վանդակը մտած տղամարդուն, հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ միջին տարիքի տղամարդը մահացել է կիրակի օրը տեղի ունեցած հարձակումից հետո ստացած վնասվածքներից։

Կենդանաբանական այգում կասկածում են, որ նա, հնարավոր է, ցանկացել է գողանալ առյուծի երկու հազվագյուտ սպիտակ ձագերին, որոնք մեծ ուշադրություն են սկսել գրավել անցյալ տարվա նոյեմբերին իրենց ծնվելուց հետո:

Տուժածի դին դուրս են բերել կենդանաբանական այգուց եւ տեղափոխել տեղի դիահերձարան։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի չարագործի շարժառիթներն ու հարձակման հանգամանքները։

Դեպքի պահին վանդակում եղել են առյուծը, էգ առյուծը եւ երկու ձագերը։

Հայտնի է, որ հարձակվողը մագլցել է 10 ոտնաչափ ցանկապատի վրայով, այնուհետեւ բարձրացել է մեկ այլ 20 ոտնաչափ ցանկապատի վրա՝ առյուծների վանդակ մտնելու համար: