Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագեըը օգոստոսի 31-ին, հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2022-2023թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում:

Դեսպանը նաև հավաստագրեր հանձնեց այդ յոթ հաջողակ կրթաթոշակառուներին: Նա ասաց․ «Ուրախ եմ, որ չնայած դժվար ժամանակներին, Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցում է ապագա առաջնորդներին ողջ աշխարհում և հատկապես Հայաստանում, քանի որ հայերը մեծապես կարևորում են որակյալ կրթությունը։ Ձեր ընտրած կրթական ոլորտների շրջանակն ու համապատասխանությունն իսկապես տպավորիչ են: Հոգեկան առողջությունը, ՏՏ օրենքը, ֆինտեխը, միջազգային իրավունքը և հակամարտությունների կանխարգելումն այն ոլորտներն են, որոնցում Միացյալ Թագավորությունը մեծ փորձ ունի: Վստահ եմ, որ հետագայում ձեր գիտելիքների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանին դառնալ է՛լ ավելի ուժեղ և հաջողակ երկիր»։

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման  նախարարության ու գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։

1983 թվականից ի վեր «Չիվնինգի» շնորհիվ ամբողջ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 180 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

Սրտանց շնորհավորում ենք 2022-2023թթ․ «Չիվնինգ» կրթաթոշակառուներին․

Անուն

Համալսարան

Ոլորտ

Գևորգ Ղարիբյան

Լոնդոնի Քուին Մերի համալսարան

Հոգեկան առողջություն. հոգեբանական թերապիա

Լուիզա Մելիքսեթյան

Լոնդոնի Քուին Մերի համալսարան

Տեխնոլոգիաների, մեդիաների և հեռահաղորդակցության իրավունք

Լիլիթ Գաբրիելյան

Էկզետերի համալսարան

Իրավունք

Միջերիտա Խաչատրյան

Վեստմինստերի համալսարան

Միջազգային իրավունք

Հակոբ Գաբրիելյան

Դարհեմի համալսարան

Հակամարտությունների կանխարգելում և խաղաղաշինություն

Լիլյա Մնացականյան

Գլազգոյի համալսարան

Ֆինանսական մոդելավորում և ներդրումներ

Հերմինե Ֆանյան

Լոնդոնի կայսերական քոլեջ

Ֆինանսներ և հաշվապահություն

 

2023/2024 թթ․ ուստարվա համար հայտերը կընդունվեն մինչեւ 2022թ․ նոյեմբերի 1-ը՝ www.chevening.org/apply կայքի միջոցով։

«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք https://www.chevening.org/apply/  կամ Բրիտանական դեսպանատան էջեր Ֆեյսբուքում և Թվիթերում։