Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում զինվորներին տեղափոխող ավտոշարասյան անցնելու ընթացքում պայթյուն է տեղի ունեցել:
Նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունի հետեւանքով կա մոտ 10 վիրավոր զինվորական: Անմիջապես պայթյունի վայր են մեկնել ռազմական ուղղաթիռներ եւ շտապօգնության մեքենաներ:




























