Հնդկաստանում տղամարդուն սպանել են Ամրիտսարում Ոսկե տաճարի մոտ ծխախոտ ծամելու եւ ալկոհոլ խմելու համար։ Ըստ India Today-ի՝ սպանության մեջ կասկածվում են երկու նիհանգ-սիկխեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը քայլելիս է եղել փողոցով, երբ երկու սիկխեր սրերով հարձակվել են նրա վրա եւ հարվածել կրծքին։

Հանցագործությունը ֆիքսել է տեսահսկող սարքը։  

Հանցագործության մեջ մեղադրվողները բացահայտվել են։

Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդու մարմինը ողջ գիշեր մնացել է գետնին, այն հայտնաբերել են  միայն առավոտյան: