Լիբանանում բանկի ավանդատուն Բեյրութում պատանդ է վերցրել մասնաճյուղի աշխատակիցներին եւ պահանջում է վերադարձնել իրեն ավանդը, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է աղբյուրը։

«Blom բանկի ավանդատուն ներխուժել է բաժանմունքներից մեկը՝ սպառնալով ինքնահրկիզվել եւ դրամ պահանջելով հիվանդանոցում քրոջը բուժելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ կինը պահանջել է իր ավանդից վերադարձնել 20 հազար դոլար։