Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում զինվորական շարասյան անցնելու ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  PKK-ն ճանապարհի մի հատվածը ականապատել էր, եւ երբ զինվորական շարասյունն անցել է այդ  մասում պայթյուն է տեղի ունեցել։  Պայթյունի հետեւանքով սպանվել է 3 թուրք զինվորական եւ վիրավորվել՝ 2-ը:

Հայտնի է դարձել, որ Հաքքար նահանգի Յուքսեքօվայի շրջանում թուրք զինվորականները նկատել են ճանապարհին ականներ տեղադրող 2 քուրդ զինյալի եւ վնասազերծել նրանց։