ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ»,- նշեցին Դատախազությունից։





























