Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։46-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։