Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԶԵՆՆԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կոշիկի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 26 նոր աշխատատեղ՝ մինչև 169 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 68․7 մլն դրամ: