Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ծավալուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է  2023–ի մարտին Երեւանում Հայաստան–Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։

Թուրքական Sabah–ի հետ զրույցում  Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հիշեցրել է, որ 2023—ի մարտին Երեւանում եւ սեպտեմբերին էլ Թուրքիայում անցկացվելու է Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումները։

«Ֆուտբոլիստների հետ գուցե մենք էլ գնանք Երեւան։  Կարգավորման գործընթացը դրական է ընթանում, այդ թվում Ադրբեջանի հետ»,–նշել է Չաղաթայը։