Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակի հարակից տարածքից, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով, բաժին են տեղափոխել Աղավնատուն գյուղի 26-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ, և «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:





























