Սննդի առաքիչները եւ տաքսու վարորդներն ավելի հաճախ են տառապում մենթալ խանգարումներով, քան գիկ-էկոնոմիկայի այլ մասնագիտությունների ներկայացուցիչները։

Դա կապված է ցածր աշխատավարձի, իր եւ ընտանիքի համար ժամանակի անբավարարության, մեծ ծանրաբեռնվածության, սթրեսի, մոնոտոն աշխատանքի եւ բավականաչափ ազատության եւ հուզական աջակցության բացակայության հետ. առաքիչները եւ տաքսու վարորդները հազվադեպ են հանդիպում գործընկերների հետ։

Այսպիսի եզրակացության են եկել Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի հոլանդացի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են տաքսի ծառայությունների եւ առաքման կետերի 3,6 հազար աշխատակիցների տվյալները, գրել է NL Times-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2019թ. Երկիր մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակիչ, այսինքն՝ 970 մլն մարդ, տառապել է հոգեկան խանգարումներով։ 2020թ. համավարակի համատեքստում այս ախտորոշմամբ մարդկանց թիվը  ավելացել է 26-28 տոկոսով։