Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորտակված V-1302 John Mahn նավը փոխել է Հյուսիսային ծովի էկոհամակարգը եւ դեռ շարունակում է ջրի մեջ ծանր մետաղներ եւ աղտոտիչներ արտանետել: Նման հազարավոր նավեր կան Հյուսիսային ծովում, գրում է Science Alert-ը։
Ի սկզբանե V-1302 John Mahn-ը գերմանական ձկնորսական նավ էր: Պատերազմի սկզբին այն ձեւափոխել են ՝ դարձնելով մարտական պարեկային նավ։ 1942 թվականին այն խորտակվել է Channel Dash օպերացիայի ժամանակ։
Նավը հասել է հատակ՝ զինամթերքի, մազութի եւ ածուխի հետ միասին։ Արդեն 80 տարի այն ծովը հագեցնում է քաղցկեղածին ածխաջրածիններով, մկնդեղով եւ ծանր մետաղների իոններով։
Նավաբեկության պատճառով փոխվել է նաեւ հատակում գտնվող մանրէների բաղադրությունը։ Ավելացել են Rhodobacteraceae եւ Chromatiaceae բակտերիաները։




























