Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղեկացրել է, որ ձեռնարկություններից մեկի տարածքում տեղի են ունեցել պայթյուններ։ Այս մասին նա տեղեկացրել է իր Telegram-ալիքում։
«Նախնական՝ հարված է հասցվել տարածքում գտնվող վարչաարտադրական շենքին»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ Խարկովում ավերածություններ կան։ Տերեխովը նշել է, որ փլուզումների աստիճանը եւ տուժածների առկայությունը ներկա պահին պարզում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Քաղաքին հասցված հարվածների մասին Telegram-ալիքում տեղեկացրել է նաեւ մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ նշելով, որ հարվածները հասցվել են մարզկենտրոնին։ Քաղաքի բնակիչներին նա կոչ է արել մնալ «չափազանց զգույշ»։
Ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկացրել են նաեւ Զապորոժիեում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիեի մարզային վարչության ղեկավար Ալեքսանդր Ստարուխն իր Telegram-ալիքում հաստատել է, որ քաղաքը հրետակոծության տակ է։
«Հրթիռներով գրոհում են մարզկենտրոնը»,- տեղեկացրել է Ստարուխը։




























