Եվա անունով ավստրալական կելպին աճուրդում վաճառվել է 49 հազար դոլարով, ինչը Ավստրալիայում շների համար ռեկորդային գին է, գրում է The Guardian-ը։

Ավստրալական բուծարանի ղեկավար Քրիս Սթեփլթոնը խոստովանել է, որ չի ակնկալել հովվաշանը նման գնով վաճառել։ Նա կարծել է, որ կկարողանա վաճառել շանը մոտ 30 հազար դոլարով։ 

Եվան 1,5 տարեկանից մի փոքր ավել է եւ սովորել է աշխատել խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների եւ այծերի հետ:

Եվայի նոր տունը կլինի Ավստրալիայի Օբերոն քաղաքի փարախը։