Գեղեցիկ մարմնի վառ նկարները խաթարում են օգտատերերի ինքնավստահությունը, իսկ նրանց ծանոթ մարդկանց լուսանկարները երկու անգամ ավելի վնասակար են հոգեկանի համար, քան հայտնիների նկարները: Այս եզրակացությանն են եկել բրիտանացի եւ ավստրիացի գիտնականները 50 մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում, որոնք միջինում 23 տարեկան էին, գրում է Daily mail-ը։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական մեդիայի ներգրավվածությունը նվազեցնում է արտաքին տեսքի բավարարվածությունը՝ անկախ նրանից, թե ով է հրապարակում բովանդակությունը: Ամենահետաքրքիրն այն է, որ ընկերների եւ ընտանիքի անդամների բովանդակությունը դիտելը զգալիորեն ավելի ուժեղ բացասական ազդեցություն ունի արտաքին տեսքի բավարարվածության վրա, քան հայտնիների եւ ազդեցիկ մարդկանց կողմից հրապարակված բովանդակությունը»,-ասում է հետազոտության համահեղինակ Վիրեն Սվամին: