Հնագետներն ուսումնասիրել են բրոնզե դարի գանձը, որը հայտնաբերել են Լեհաստանի հյուսիս-արեւմուտքում, գրել է Antiquity-ն։

Գանձը հայտնաբերվել է 2017թ., ընդ որում՝ սիրողական մակարդակի հնագետների կողմից, բայց մասնագետներն այն ուսումնասիրել են այժմ։ Գիտնականների խումբը գլխավորել է Մացեյ Կամչարեկը Ադամ Միցկեւիչի անվան համալսարանից (Պոզնան)։ Հայտնաբերվել է 124 առարկա, դրանց մեջ կան մի քանի օրգանական իրեր, օրինակ՝ կաշվե գոտի։ Բայց առարկաների մեծ մասը բրոնզե իրեր էին՝ զուտ դեկորատիվ եւ կենցաղային։ Դրանք հիմնականում դրված էին բրոնզե անոթում։ Ամենավառ առարկաները Hängebecken տիպի երեք սկանդինավյան ձուլածո անոթներն էին, չորս լայն օձիք-մանյակները՝ մանգաղանման թիթեղներից, որոնցից մեկի վրա պատկերված էին կրոնական մոտիվներ, ներառյալ թռչնի, նավի եւ արեւի համադրմամբ պատկերը։ Այլ նմուշներից էին մատանին, մանյակները, ապարանջանները, մետաղազարդերը եւ ճարմանդները։

Առարկաները թվագրվում են մ.թ.ա. 950-750 թվականներով (բրոնզե դար)։ Սա են վկայում նաեւ ռադիոածխաջրածնային ուսումնասիրությունները, ըստ որոնց՝ գանձը թաղվել է 790-740թթ.։