ԱՄԷ-ից Etihad Airways ավիաընկերությունը համագործակցել է World Energy-ի հետ եւ արտանետումների զուտ զրոյական մակարդակով առաջին չվերթը կկատարի՝ էկոլոգիական ավիացիոն վառելիքով (SAF): Թռիչքի շրջանակներում ընկերությունը եգիպտական Շարմ էլ-Շեյխ կտեղափոխի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի COP27-ի պատվիրակներին, հայտնում է Habr-ը։
World Energy-ն մասնագիտացած է տեխնոլոգիական լուծումների մեջ՝ ածխածնի արտանետումները մթնոլորտ նվազեցնելու համար:
Etihad Airways-ը կլինի աշխարհում առաջին ավիաընկերությունը, որը կհատի Ատլանտյան օվկիանոսը մաքուր զրոյական CO2 կոմերցիոն ինքնաթիռով: 2020 թվականից ավիաընկերությունն իրականացնում է EcoFlight-ի մի շարք փորձարկումներ՝ իր Greenliner ծրագիրը զարգացնելու համար: Այս թռիչքը վերջինը կլինի նշված շարքում, այն կփորձարկի տարբեր կոնցեպտներ։
Թռիչքը սուբսիդավորվելու է, քանի որ SAF-ի արժեքը գրեթե չորս անգամ բարձր է սովորական ռեակտիվ վառելիքի գնից։
Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ SAF-ը (sustainable aviation fuel) բիովառելիք է, որն օգտագործվում է ինքնաթիռների շարժիչների համար, որն ունի սովորական ռեակտիվ վառելիքի նման հատկություններ, բայց թողնում է ավելի փոքր ածխածնի հետք: Փորձագետները կարծում են, որ SAF-ը զգալիորեն կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները կյանքի ցիկլի ընթացքում՝ համեմատած սովորական ինքնաթիռների վառելիքի հետ: SAF-ի որոշ նոր տարբերակներ նույնիսկ ունեն զուտ բացասական հետք:




























