Վաղ միջնադարի թրի բացառիկ հազվագյուտ կոթը, որն ամբողջական ոսկուց է պատրաստված եւ թվագրվում է վաղ միջնադարով, դարձել է Շոտլանդիայի ազգային թանգարանների սեփականությունը, հայտնում է PA Media-ն։
Տպավորիչ գտածոն հայտնաբերվել է Բլեր Դրամոնդի մոտ, եւ, ինչպես ենթադրվում է, թվագրվում է մ.թ. 700 թվականով: 5,5 սմ լայնությամբ և 25 գ քաշով ոսկե բռնիչը գնահատվում է 30 000 ֆունտ սթեռլինգ: Գտածոն փոխանցվել է Շոտլանդիայի ազգային թանգարաններին (NMS), որը առարկան նկարագրել է որպես «բացառիկ հազվագյուտ»։
NMS-ի միջնադարյան հնագիտության և պատմության ավագ համակարգող Էլիս Բլեքվելն ասում է, որ ոսկե ֆիլիգրանով զարդարված շքեղ առարկան նման չէ նախկինում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված որևէ այլ բանի: Չնայած տպավորիչ դեկորատիվ մանրամասներին, նրա խոսքով, դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ում է պատկանել այն ավելի քան հազար տարի առաջ:




























