«ՍՄ-Կլինիկա»-ի բժիշկ-հոգեթերապեւտ Անտոն Դենիսենկովը բացահայտել է պատճառները, թե ինչու են տղամարդիկ նախընտրում ավելի երիտասարդ կանանց։ Այս մասին նա ասել է «Известия» թերթի հետ զրույցում։
Մասնագետը նշել է, որ դա կարելի է բացատրել տղամարդկանց՝ դոմինանտ լինելու ցանկությամբ։ Նա բացատրել է, որ բնության մեջ արուն ընտրում է էգին, որի տարիքը օպտիմալ է սերունդների բազմացման համար։ Բացի այդ, տղամարդկանց գրավում է երիտասարդ աղջկա հետ հարաբերություններում սեփական կանոնները սահմանելու հնարավորությունը՝ նրա անփորձության պատճառով։
Դենիսենկովն ընդգծել է, որ ամենակարեւոր պատճառը երիտասարդ կնոջ կողքին տղամարդու ինքնազգացողությունն է։ «Երիտասարդ կնոջ հետ մենք երիտասարդանում ենք: Այդպիսով մեծանում է նաեւ լիբիդոն։ Սա կենսական էներգիա է, որը մենք պետք է փայփայենք եւ ոչ մի դեպքում թույլ չտանք, որ այն չորանա»,-ամփոփել է բժիշկը։




























