Վերմոնտի համալսարանի հոգեբանները պարզել են, որ տեսախաղեր խաղացող երեխաների մոտ ուղեղի ակտիվությունն ավելացել է։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է JAMA Network-ում։
Հետազոտողները վերլուծել են 2000 կամավորների տվյալներ, որոնք մասնակցել են դեռահասների ուղեղի ճանաչողական զարգացման հետազոտությանը։ Մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ նրանք, ովքեր երբեք չեն խաղացել խաղեր եւ նրանք, ովքեր խաղում են օրական երեք կամ ավելի ժամ։
Հետազոտողները պարզել են, որ այն երեխաները, ովքեր խաղում են տեսախաղեր, ավելի լավ են կատարում առաջադրանքները։ Երբ առաջադրանքները ավարտվել են, երեխաների ուղեղը սկանավորվել է ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով: Նրանց ուղեղը, ովքեր տեսախաղեր են խաղում, ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերել ուշադրության եւ հիշողության հետ կապված ոլորտներում:
Թիմը նախատեսում է շարունակել ուսումնասիրությունը, այս անգամ՝ ավելի մեծ տարիքի մարդկանց շրջանում։




























