ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին` այդ չճանաչված երկրի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Արցախի հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության եղբայրական ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ:

Այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետականաշինության բարդ խնդիրներ, պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, դրել տնտեսության դինամիկ զարգացման հիմքերը եւ հաստատակամորեն  կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա: Արցախում անկեղծորեն ուրախանում  ենք ձեր բոլոր հաջողություններով:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ:

Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն ձեզ բոլորիդ»: