Ցզիմեյի համալսարանի Բեւեռային եւ ծովային հետազոտությունների ինստիտուտի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի թթվայնացումը 3-4 անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան մյուս օվկիանոսներինը: Ըստ գիտնականների՝ դա Սառուցյալ օվկիանոսը դարձնում է ամենաթթուն։ Հետազոտական թիմի աշխատանքը հրապարակվել է Science ամսագրում։

Թիմն ամփոփել է օվկիանոսի կարբոնատների մասին տվյալները, որոնք հավաքագրվել են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հետախուզական նավարկությունների ընթացքում՝ 1994-2020 թվականներին: Պարզվել է, որ կլիմայի փոփոխության եւ դրան հաջորդած ծովային սառույցի նահանջի պատճառով ծովի ջրի մի մեծ տարածք որն ի սկզբանե ծածկված էեղել սառույցով, ենթարկվել է մթնոլորտի ազդեցությանը: Դա նպաստել է մթնոլորտային CO2-ի արագ կլանմանը, ինչը հանգեցրել է օվկիանոսի կտրուկ թթվայնացման։

Գիտնականները կանխատեսել են pH-ի հետագա նվազում ավելի բարձր լայնություններում, որտեղ ծովի սառույցն ակտիվորեն նահանջում է: Գիտնականների կարծիքով՝ եթե գործընթացը չդադարեցվի, ապա թթվայնացումը կհանգեցնի արկտիկական էկոհամակարգի ոչնչացմանը։