«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում, այսօր` սեպտեմբերի 2-ին,  կայացել է ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սահանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ:

Կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր: