Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 41 երթուղին և այն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։