Գիտնականները վերականգնել են Կոնեկտիկուտից ֆերմերի արտաքինը, որը 19-րդ դարում վամպիր էր համարվում, գրում է Daily Mail-ը։

Պարզելու համար, թե ինչպիսի տեսք ուներ նա մինչ հիվանդությունը գիտնականները կարողացել են օգտագործել ԴՆԹ-ի անալիզը եւ մեքենայական ուսուցման մեթոդները: Տղամարդն ուներ փոքր շագանակագույն աչքեր, շագանակագույն մազեր, բարձր այտոսկրեր, բաց մաշկ եւ պեպեններ։

Մնացորդները հայտնաբերվել են 1994 թվականին։ Նա Ջոն Բարբերն էր, որը մահացել է 55 տարեկանում։ 

19-րդ դարում նրան կարող էին շփոթել վամպիրի հետ, քանի որ տուբերկուլյոզն ազդում է արտաքին տեսքի վրա: Հավանաբար Բարբերի մաշկը գունատ դեղին է դարձել, աչքերը կարմրել ու ուռել են։ Նրա բերանի շուրջ հազից կարող էին արյան հետքեր լինել: