Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրախորհրդի նոր հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը սեպտեմբերի 6-7-ին կայցելի Հայաստան:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, մինչեւ Հայաստան ժամանելը Ֆիլիպ Լեֆորտը սեպտեմբերի 4-ից 5-ը պաշտոնական այցով կուղեւորվի Ադրբեջան:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի դիվանագետ Լեֆորտի նշանակումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին: Նա սեպտեմբերի 1-ից անցել է իր պարտականությունների կատարմանը` այդ պաշտոնում փոխարինելով Պիեռ Մորելին (Վրաստանի ճգնաժամի հարցերով Կենտրոնական Ասիայում ԵՄ ներկայացուցիչ) եւ Պիտեր Սեմնեբիին (Հարավային Կովկասում ԵՄ դեսպան): Լեֆորտի մանդատը նախատեսված է մինչեւ 2012 թ. հունիսի 30-ը:



























