Տուժածներ Գ․ Գ․-ն (2002 թ.), Ֆ․ Ռ․-ն (2002 թ.), Պ․ Ե․-ն (2003 թ.), Զ․ Լ․-ն (2007 թ.), Կ․ Ա․-ն (2004 թ.), Հ․ Մ․-ն (1996 թ.) և Խ․ Խ․-ն (1999 թ.) տեղափոխվել են Արմավարի ԲԿ, որտեղից Հ․ Մ․-ն և Խ․ Խ․-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մյուսները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Վթարի հետեւանքով կա 4 զոհ:




























