Մեծ է հավանականությունը, որ մարդիկ գումար կտան նրանց, ովքեր գործնական կոստյում են կրում, քան նրանց, ովքեր հասարակ հագուստ են կրում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում։
Գիտնականները սոցիալական փորձ են անցկացրել Նյու Յորքի եւ Չիկագոյի մարդաշատ փողոցներում։
Տարբեր հագուստներով միեւնույն մարդը գումար է հավաքել։ Նրա մոտ պաստառ է եղել․ «Չիկագոյի առնվազն 1700 բնակիչ քնել է փողոցներում 2011 թվականի հունվարին։ Դեռ ցուրտ չէ, բայց ձմեռը մոտենում է։ Ցանկացած նվիրաբերություն կօգնի։ Շնորհակալություն»։
Առաջին դեպքում նա կրել է սովորական շապիկ եւ ջինսե տաբատ, երկրորդում՝ գործնական կոստյում, իսկ մազերը հարդարված են եղել։
Անցորդները մեծ հավանականությամբ գումար են տվել, երբ նա կոստյում է կրել։
Նա երեք ժամում 54 դոլար է հավաքել։
Հավանաբար, կոստյումով մարդն ավելի շատ վստահություն է ներշնչել, կամ ավտոմատ կերպով մարդիկ մտածել են, որ նա գումար է հավաքում բարեգործության համար, իսկ շապիկով մարդը՝ իր համար։




























