Նիդեռլանդների Գելդերլենդ նահանգի իշխանությունները թույլատրել են փեյնթբոլի ատրճանակներով կրակել գայլերի վրա, որպեսզի նրանք «կրկին վախենան մարդկանցից»՝ մտավախություն ունենալով, որ գիշատիչները կարող են չափից շատ ընտելանալ մարդկանց եւ, հնարավոր է, հարձակվեն նրանց վրա:
Տեղի իշխանությունների կողմից ընդունված որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է «ընտելացած թվացող» գայլը քայլում է Hoge Veluwe ազգային պարկում՝ անհանգստացած արտաքինով երիտասարդ ընտանիքի կողքով:
«Մենք գործ ունենք գայլերի հետ, որոնք չափազանց ձեռնարկող են դարձել», - ասել է Գելդերլենդի արեւելյան նահանգի ներկայացուցիչը:
Բնապահպանները Veluwe այգու ղեկավարությանը մեղադրել են գայլերին կերակրելու եւ այդպիսով ընտելացնելու համար։
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այգու սեփականատերը պատասխանատու է գայլերին ընտելացնելու համար», - ասել է Faunabescerming-ի նախագահ Նիկո Կոֆեմանը:
Վերոնշյալ մեղադրանքները այգու սեփականատերերի կողմից կտրականապես հերքվել են:




























