ԱՄՆ 65-ամյա բնակիչը սխալմամբ բանտում 30 տարի է անցկացրել եւ մահացել ազատ արձակվելուց հինգ ամիս հետո, գրել է Daily Mirror-ը։

1993թ. տղամարդուն դատապարտել են կողակցին սպանելու մեղադրանքով, նա, իբր, հրդեհել է այն տունը, որտեղ գտնվել է զոհը։ 2022թ. մայիսին նրան արդարացրել են եւ ազատ արձակել։

Պարզվել է, որ աղջկա մահանալու օրը տանն անսպասելի հրդեհ է բռնկվել։ Ամերիկացին տեսել է կրակը եւ փորձել փրկել աղջկան, բայց նա խուճապի է մատնվել եւ մահացել։

Ազատ արձակվելուց հինգ ամիս հետո տղամարդը մահացել է։ Լրագրողների տվյալներով՝ նա մահացել է քնի մեջ։ Ազատության մեջ գտնվելու բոլոր ամիսներին նախկին բանտարկյալն ակտիվորեն շփվել է աղջկա եւ թոռան հետ։