Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան մի փոքր իջնում են, քանի որ ներդրողների՝ Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման հույսերը չեն արդարացել, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինն իջել է 0,29 տոկոսով՝ մեկ բարելը 97,64 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,36 տոկոսով՝ 91,46 դոլար։





























