Ֆիլիպիններում «Նալջի» փոթորկի զոհ է դարձել 158 մարդ: Այս մասին ասվում է Ռիսկերի նախազգուշացման եւ տարերային աղետների լիկվիդացման հարցով ազգային խորհրդի զեկույցում։
Գերատեսչության տվյալներով՝ 491 հազար տեղահանված անձ շարունակում է գտնվել 368 տարհանման կենտրոններում։ Ավելի քան 355,4 հազար մարդ լքել է իր տունը։
142 մարդ վնասվածք է ստացել, 34 մարդ անհետ կորած է համարվում։
Փոթորիկը վնասել է 48,23 հազար տուն եւ փլուզել ավելի քան 4,97 հազարը։
Վնասը գնահատվում է 4,51 միլիարդ պեսո (77,29 մլն դոլար)։
Փոթորկի հետեւանքով վնասվել են 523 ճանպարհներ եւ 132 կամուրջներ։ 363 քաղաքնեում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել։





























