Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքում գործունեություն իրականացնող «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալն այցելել է նաև Վայոց ձորի Արենի համայնք, ծանոթացել գաստրոբակերի ընտանեկան բիզնեսի կոնցեպտին, քննարկել նմանատիպ գործունեություն վարելու առավելությունները և զարգացման հնարավորությունները, խոսել ծառայությունների մատուցման, գինու և չրերի արտադրության ընթացքում առաջացող դժվարությունների մասին։

Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ նմանատիպ ընտանեկան միջավայր ունեցող ձեռնարկությունները մեծ կարևորություն ունեն հատկապես սահմանամերձ գյուղերում ձեռներեցության զարգացման համար։

Արտադրության մեջ օգտագործվող մեքենա-սարքավորումները արդիականացնելու և տեխնիկական հնարավորությունները բարելավելու նպատակով կազմակերպությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրից։