Գիտնականների միջազգային թիմը բացահայտել է առավելագույն տարիքը, մինչեւ որը մարդը կարող է ապրել, գրում է LADBible-ը։

Ճշգրիտ թիվը պարզելու համար սինգապուրյան բիոտեխնոլոգիական Gero ընկերության եւ Բուֆալոյի Ուռուցքաբանական համալիր կենտրոնի հետազոտողները ուսումնասիրել են մարդու օրգանիզմի դիմացկունությունը եւ վնասվածքներից հետո վերականգնվելու կարողությունը:

Հարյուր հազարավոր կամավորների բժշկական տվյալները վերլուծելու համար գիտնականները դիմել են արհեստական բանականությանը։ Հաշվի առնելով տարիքի, հիվանդության եւ կենսակերպի գործոնները՝ մասնագետները պարզել են, որ 120 եւ 150 տարեկանի միջեւ մարդու օրգանիզմի վերականգնվելու ունակությունը լիովին վերանում է, ինչը նշանակում է, որ մարդը չի կարող ապրել 150 տարուց ավելի։

Միեւնույն ժամանակ, ներկայումս փորձարկվում են դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը եւ տեսականորեն թույլ տալ, որ ինչ-որ մեկը մինչեւ 200 տարեկան ապրի: