Գիտնականների խումբը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի (COP27) նախօրեին հրապարակել է կրիոսֆերայի վիճակի մասին հաշվետվությունը, որտեղ նշվել է, որ Արկտիկան տասը տարում կարող է «վերջնականապես» զրկվել ծովային սառույցից ամռան շրջանում, տեղեկացրել է The Guardian-ը։
Մասաչուսեթսի համալսարանի աշխատակից եւ հետազոտության համահեղինակ Ջուլի Բրիգամ-Գրետան ասել է, որ ներկա պահին այս իրավիճակի հարցում ոչինչ անել չի կարելի։
«Մենք պարզապես չափն անցել ենք եւ թույլ ենք տվել համակարգին չափից շատ տաքանալ»,- ասել է նա։
Հետազոտությունում նշվել է, որ ծովային սառույցի անհետանալը կբացի մութ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, որը կկլանի, այլ ոչ թե ջերմություն կարձակի՝ դրանով իսկ սաստկացնելով գլոբալ տաքացումը։
Գիտնականների կարծիքով՝ այսօր Արկտիկան տաքանում է մոտավորապես չորս անգամ ավելի արագ, քան մնացյալ աշխարհը։ Դա Անտարկտիդայում ջերմության ալիքների հետ միասին կարող է հանգեցնել 130 հազար տարվա մեջ չտեսնված, արագ «հալչող ջրի իմպուլսի», ինչն աղետալի հետեւանքներ կունենա ափամերձ շրջանների համար։




























