«Արտոնյալ ընկերներ» ձեւաչափով հարաբերությունների ամենալուրջ խնդիրներից են համարվում անազնվությունը եւ սահմանների անհստակությունը, կարծում է սեքս քոուչ Ջուլիա Կոցիամանին։ Metro հրատարակության հետ զրույցում նա նշել է հարաբերությունների տվյալ ձեւաչափի այս եւ այլ թաքնված վտանգները։

Արտոնություն ունեցող ընկերոջ առկայությունը սովորաբար նշանակում է սեքս առանց պարտավորությունների մի մարդու հետ, որի հետ ժամանակ անցկացնելն անվտանգ  ու հետաքրքիր է։

«Գաղափարը կայանում է նրանում, որ դուք ձեր ընկերոջը կարող եք ավելի շատ վստահել, քան անծանոթին,-հավելել է նա,-Նման դեպքում ինտիմ մտերմության ժամանակ դուք բավականին բաց կլինեք՝ ցանկությունները հարգելու եւ միմյանց նկատմամբ ազնիվ լինելու համար։

Սակայն, ըստ քոուչի, «արտոնյալ ընկերներ» ձեւաչափը մի շարք ոչ ակնհայտ խնդիրներ ունի։

Հաճախ զուգընկերներից մեկը ի սկզբանե ազնիվ չէ մյուսի հետ զգացմունքների հարցերում եւ նման հարաբերություններին համաձայնվում է  անփոխադարձ սիրո պատճառով։

«Արտոնյալ ընկերների» մյուս խնդիրը սահմանների անորոշությունն է, շարունակել է մասնագետը։ Նա խորհուրդ է տվել հարաբերություններ սկսելուց առաջ համոզվել, որ երկու զուգընկերների ցանկություններն ու ակնկալիքները համընկնում են:

Ըստ Կոցիամանիի, նաեւ արժե հաշվի առնել, որ մարդիկ ռոբոտներ չեն, եւ միշտ վտանգ կա, որ «արտոնյալ ընկերներից» մեկի մոտ ժամանակի ընթացքում է կարող են զգացմունքներ առաջանալ եւ նա  կցանկանա ավելին, քան պարզապես սեքսն առանց պարտավորությունների: