Պատերազմի պատճառով Ուկրաինայում առաջացած բնական գազի բումը խաթարում է գլոբալ տաքացումը սահմանափակելու՝ առանց այդ էլ ոչ բավարար ջանքերը, հաղորդում է AP-ն։

Մինչեւ 2030 թվականը հեղուկ եւ այլ բնական գազի արտադրության ծրագրումն ու ընդլայնումը տարեկան օդում կավելացնի 2 միլիարդ տոննա ածխաթթու գազի համարժեքը (1,9 միլիարդ մետրական տոննա), ասվում է Climate Action Tracker-ի զեկույցում:

Ջերմոցային գազերի նման քանակությունը բավարար է «խոչընդոտելու տաքացման սահմանափակման միջազգային նպատակին՝ 1,5 աստիճան Ցելսիուսին հասնելու հնարավորություններին», ասել է Climate Analytics-ի գլխավոր գործադիր տնօրեն, կլիմայագետ Բիլ Հեյրը։

Նախաարդյունաբերական ժամանակներից աշխարհն արդեն տաքացել է 1,1-ից 1,2 Ցելսիուս աստիճանով, ուստի քիչ տեղ կա սահմանը 1,5 աստիճանից ցածր պահելու համար, ինչը 2015 թվականին սահմանվել է Փարիզում։

Հեյրի խոսքով՝ վերլուծաբանները ցնցված են բնական գազի հեղուկացման նախագծերի հսկայական թվից: Զեկույցում հաշվարկվում է, որ եթե ծրագրված ամեն ինչ կատարվի, ապա կարտադրվի հինգ անգամ ավելի շատ գազ, քան անհրաժեշտ է ռուսական էներգառեսուրսները փոխարինելու համար:

 «Էներգետիկ ճգնաժամին այս արձագանքը չափազանց մեծ է եւ այն պետք է սահմանափակվի», - ասվում է զեկույցում:

Գազի արդյունահանման համար նախատեսված նոր օբյեկտների մոտ 70 տոկոսը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, ասել է նա։ Եվրոպան, որը գազի կարիք ունի, բայց չունի այն, ներդրումներ է անում ընդունող համակարգերում։ Նշվում է, որ եթե ամեն ինչ կառուցվի, կամ շատ ածխածնային աղտոտվածություն կլինի, կամ կլինեն էներգետիկ ակտիվներ, որոնք չեն օգտագործվի։

«Բնական գազը անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայի գոյատեւման համար, այն կարող է շատ բան անել ածխածնի համաշխարհային արտանետումների խնդիրը լուծելու համար։ Այն կարող է շատ բան անել մարդկանց էներգետիկ աղքատությունից դուրս բերելու համար: Եվ այստեղ՝ ԱՄՆ-ում, մեր բախտը բերել է, որ այսօր մենք այդքան բնական գազ ունենք»: