Թաիլանդում կնոջը ձերբակալել են Facebook-ում տեսանյութ հրապարակելուց հետո, որտեղ նա չղջիկներից պատրաստված ապուր էր ուտում, հաղորդում է Next Shark-ը:
Կնոջը մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում եւ տուգանք՝ մինչեւ 500 000 բատի (մոտ 13 800 դոլար) չափով։
Կինը տեսանյութը տեղադրել է իր Facebook-ի էջում ՝ Kin Saeb Nua Nua (կերեք համեղ եւ տաք), որն ունի 392 000 հետեւորդ:
Հաղորդվում է, որ նա չղջիկներ է գնել Թաիլանդի հյուսիսում գտնվող շուկայում, որտեղ հայտնաբերվել են չղջիկներ, որոնք վարակվել են SARS-CoV-2-ով։
Նրա խոսքով՝ նա առաջին անգամ է չղջիկ կերել։ Նա նշել է, որ իր եղունգներից առնետի հոտ է եկել, իսկ մաշկը կպչուն է եղել։ Նա վստահեցրել է, որ չի փորձել տարածել կորոնավիրուսը, քանի որ իր շրջանի բնակիչները նույնպես չղջիկներ են կերել։




























