Ճապոնական հայտնի սառնաշաքարները հումքի եւ էներգիայի գների կտրուկ աճի զոհ են դարձել, գրում է Reuters-ը:
Տոկիոյի Sakumaseika Co ընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի իր գործունեությունը հունվարին՝ արտադրական ծախսերի աճի, աշխատուժի պակասի եւ իր հիմնական արտադրանքի՝ Sakuma's Drops-ի վաճառքի անկման պատճառով:
ոնֆետների արտադրության դադարեցումը Ճապոնիային սուգ է առաջացրել։
«Երբ ես դպրոցական էի, տանը մենք միշտ ունեինք մեկ տարրա կոնֆետ»,-ասում է քաղցրավենիքի խանութի 53-ամյա սեփականատեր Նաոե Վատանաբեն։
Ընկերությունը հայտնել է, որ տարիներ շարունակ չի բարձրացրել ապրանքի գինը: Ճապոնական շատ ընկերություններ դեռ տատանվում են բարձրացնել գները կամ ամբողջովին հրաժարվել արտադրության աճող ծախսերից՝ հաճախորդներին կորցնելու վախի պատճառով:





























