Տեխասում զինված 17-ամյա դեռահասը հանցակիցի հետ փորձել է գողանալ թագավորական պիթոնին, սակայն նրանք վախեցել են օձից ու փախել, հայտնում է NBC News-ը։
Զենքի կիրառմամբ գողության փորձ կատարելու կասկածով ձերբակալվել է 17-ամյա դեռահաս. պարզվել է, որ ավտոկայանատեղիում գտնվող կասկածյալը հանցակիցի հետ ատրճանակով սպառնացել է աղջկան եւ պահանջել իրենց տալ թագավորական պիթոնին։ Օձը փորձել է հարձակվել տղաների վրա, ովքեր վախեցել են ու փախել։
Մինչեւ միջադեպը աղջիկը նշել է, որ ցանկանում է վաճառել իր թագավորական պիթոնին: Նա հայտարարություն է տեղադրել կայքում, շուտով նրան գրել է հաճախորդը, ում հետ պայմանավորվել են հանդիպման վայրի համար։ Սակայն այնտեղ նրան սպասել են կողոպտիչները։
Դեպքից հետո աղջիկը մտափոխվել է եւ այժմ կենդանուն անգին է համարում, քանի որ այն փրկել է իր կյանքը։




























