G20-ի գագաթաժողովի շրջանակում իր ելույթում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել չեղարկել միակողմանի պատժամիջոցները։

«Պարենային եւ էներգետիկ անվտանգությունը գլոբալ զարգացման ոլորտում ակտուալ մարտահրավերներից է։ Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը ոչ թե արտադրության ոլորտում խնդիրներն են, այլ մատակարարման շղթաների եւ միջազգային համագործակցության խախտման հետ կապված խնդիրները»,-ասել է Ծինփինը, որի խոսքը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Նրա խոսքով՝ այդ խնդիրները կարելի է լուծել՝ ամրապնդելով շուկաների վերահսկողության ոլորտում բոլոր երկրների համագործակցությունը, ինչպես նաեւ գործընկերային հարաբերություններ կառուցելով հիմնական ապրանքների ուղղությամբ, ստեղծելով ազատ, կայուն շուկա եւ ամրապնդելով մատակարարումների շղթաներն ու շուկայական գները։