Բալիում՝ G20-ի գագաթաժողովի շրջանակում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Անատոլիական գործակալությունը։
Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Նշենք, որ գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի ղեկավարը բանակցություններ է անցկացրել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։





























