Նոյեմբերի 17-ին Բաքվում կկայանա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովը՝ երկու երկրների վարչապետներ Ալի Ասադովի եւ Միխայիլ Միշուստինի մասնակցությամբ: 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում կքննարկվեն տնտեսական, տրանսպորտային, ագրոարդյունաբերական, հումանիտար հարաբերություններին, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում համագործակցությանը, փոխադարձ ներդրումներին եւ կրթությանը վերաբերող հարցեր:

Ակնկալվում է, որ տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթեր կստորագրվեն։

Համաժողովին կմասնակցեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունների անդամներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։