Գերմանիան մերժել է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու Կիեւի կոչը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ի իր էջում գրել է, որ եվրոպական երկրները պետք է  փակեն երկինքը այն բանից հետո, երբ հրթիռն ընկել է Լեհաստանում:

«Միայն Ռուսաստանն է պատասխանատու Ուկրաինայում պատերազմի եւ զանգվածային հրթիռային հարվածների համար։ Սահմանամերձ երկրների համար արագ աճող ռիսկերի հետեւում կանգնած է միայն Ռուսաստանը։ Պետք չէ արդարացումներ փնտրել եւ հետաձգել հիմնական որոշումները»,-նշել է նա։

«Մեր բոլոր դաշնակիցների հետ միասին մենք համաձայն ենք, որ ցանկանում ենք խուսափել Ուկրաինայում այս պատերազմի հետագա էսկալացիայից»,-հավելել է նա։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Բեռլինը աջակցություն կառաջարկի Լեհական ՀՕՊ-ին։ «Մենք կառաջարկենք ուժեղացնել օդային տարածքի պաշտպանությունը գերմանական Eurofighter կործանիչների օգնությամբ։ Դա հնարավոր է վաղվանից, եթե Լեհաստանը նման ցանկություն հայտնի»,-ասել է նա։