Վանում հայտնաբերվել է 3200-ամյա գանգ՝ ոսկրաշաղափման հետքերով, գրում է The Jerusalem Post-ը։
Հնագետները մնացորդներ են գտել դամբարանում, որը թվագրվում է վաղ երկաթե դարով: Պեղումները սկսվել են դեռեւս 2016 թվականին։ Arkeonews-ի հաղորդմամբ՝ ոսկրաշաղափումն ամենահին բժշկական պրոցեդուրաներից մեկն է։
Հնագետները Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում եւ Չինաստանում ոսկրաշաղափման ենթարկված գանգեր են հայտնաբերել։ Հին ժամանակներում նման ընթացակարգը համարվում էր տարբեր հիվանդությունների, այդ թվում ՝ գլխի վնասվածքների բուժման միջոց։
2013 թվականին լույս է տեսել գիտական հոդված, որում ասվում է, որ հնում մարդիկ հաճախ են գոյատեւել նման միջամտություններից հետո։ Որոշ գիտնականներ նաեւ կարծում են, որ տեխնիկան օգտագործվել է ծեսերում՝ հոգիները մարմնից դուրս մղելու համար:





























