Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ժիլինայում տպավորիչ հաղթանակ տարավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով եւ զգալիորեն բարելավեց դիրքերը B ընտրական խմբում: Հայաստանի հավաքականի հաղթանակի սկիզբը դրեց Յուրա Մովսիսյանը. որը 57-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: 70-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը: Իսկ Գեւորգ Ղազարյանը 80-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:0: Իսկ վերջին րոպեին Արթուր Սարկիսովը խփեց նաեւ չորրորդ գնդակը: Ընտրական մրցաշարի ավարտից երկու խաղ առաջ Հայաստանը 14 միավորով հավասարվեց Սլովակիայի հավաքականին եւ ընդամենը 3 միավոր է զիջում խմբի առաջատար Ռուսաստանին, որը 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Իռլանդիայի հետ եւ ունի 17 միավոր: Իռլանդիան 15 միավորով երկրորդ տեղում է: Հայաստանը երրորդն է: Խմբում առաջին տեղ գրաված թիմը նվաճում է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Երկրորդ տեղ գրաված հավաքականն անցումային խաղերում վիճարկում է երկրորդ ուղեգիրը:
Տեղադրություն




























