Հունվարի 4-ին, ժամը 00։34-ին Արարատի մարզի Ոստան գյուղի 2-րդ փողոցում այրվել է տուն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից։
Այրվել է կահույք եւ ջերմահարվել են պատերն ու կախովի առաստաղը (մոտ 25 քմ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետեւ՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ։
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել` 00:55-ին:





























