Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նպատակային խումբ են ստեղծել՝ համատեղ պաշտպանելու ԵՄ երկրների կրիտիկական ենթակառուցվածքները «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա հարձակումներից հետո։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ ԵՄ-ն եւ Հյուսիսատլանտյան դաշինքը միասին կաշխատեն՝ որոշելու համար կազմակերպությունների տրանսպորտային, էներգետիկ, թվային եւ տիեզերական կրիտիկական ենթակառուցվածքների սպառնալիքները։



























