Թաիլանդի իշխանությունները կրկին պատրաստվում են օտարերկրյա զբոսաշրջիկների համար 300 բաթ (9 դոլար) վճար սահմանել, հայտնում է Khaosod-ը։

Թաիլանդում հանգստանալու ժամանողների համար հավելյալ վճար սահմանելու պլանների մասին հայտնել է Երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պիպատ Ռաչակիտպրականը։

«Վճարը չի տարածվի աշխատանքի թույլտվություն ունեցող օտարերկրացիների վրա»,- ընդգծել է պաշտոնյան։

Նրա խոսքով, առաջարկը համապատասխան հանձնաժողովի հետ կքննարկվի հունվարի 24-ին։

Ընդ որում՝ հավաքագրված միջոցները ցանկանում են ուղղել միջադեպերից տուժած ճանապարհորդների աջակցությանը։

Թաիլանդի զբոսաշրջության վարչությունն ակնկալում է 2023 թվականին մինչեւ 25 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավել: